Զննության է ենթարկվել Արթուր Վանեցյանի հեռախոսը

Մենք գրել էինք, որ ԱԱԾ նախկին տնօրենին երեկ հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ ՔԿ մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը Hraparak.am-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը՝ նշելով․
«Արթուր Վանեցյանը հարցաքննվել է երեկ, երկու գործով, մեկը գաղտնալսման գործն է, որպես վկա է հարցաքննվել։ Այդ քրեական գործի շրջանակներում նաև զննության է ենթարկվել իր բջջային հեռախոսը, մյուս գործը ֆուտբոլի ֆեդերացիայում առերևույթ չարաշահումների առթիվ քննվող քրեական գործն է, էլի որպես վկա է հարցաքննվել»։
Հարցին՝ որևէ բան հայտնաբերվե՞լ է Վանեցյանի հեռախոսի զննությունից, Նաիրա Հարությունյանը զերծ մնաց այլ մանրամասներ հրապարակելուց։ Իսկ նորից կանչելո՞ւ են Արթուր Վանեցյանին հարցաքննության, Հարությունյանն ասաց․ «Եթե նախաքննության մարմինը անհրաժեշտություն գտնի, կհրավիրի»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )