Արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին հետ կբերեն Մեծ Բրիտանիա
Արքայազն Չարլզն ու արքայազն Վիլյամը՝ Քեմբրիջի դուքսը մտածել են, թե ինչպես կարելի է արքայազն Հարրիին եւ Մեգան Մարքլին հետ բերել Մեծ Բրիտանիա։ The Times-ի փոխանցման համաձայն, արքայազն Վիլյամը հայտարարել է, որ թագավորական ընտանիքը պատրաստ է Հարրիին եւ Մեգանին տրամադրել հարմարավետ կենսապայմաններ, եթե նրանք վերադառնան Մեծ Բրիտանիա։ Նա հավելել է, որ այդ դեպքում նրանց ոչ ոք չի անհանգստացնի։ Պարբերականը գրում է, որ թագավորական ընտանիքում անհանգստացած են Հարրիի եւ Մեգանի ճակատագրով, հատկապես՝ լրագրողների հետապնդումով, որն առկա է թագավորական ընտանիքից հեռացած զույգի հանդեպ։ The Times-ը մանրամասնում է, որ ներկայումս Սաքեքսի դուքսն ու դքսուհին գտնվում են Կանադայում՝ Mille Fleurs վիլլայում, որն արժի 14 միլիոն կանադական դոլար։ Նրանք այնտեղ լրագրողների ուշադրության կենտրոնում են, եւ նույնիսկ լուսանկարիչները, օգտագործելով մեծ զումով խցիկներ, փորձում են զույգին նկարել տան մեջ։
