Ում նկատի ունի Վանեցյանը եւ ինչու
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը թվիթերյան իր միկրոբլոգում երեկ արձագանքելով Փաշինյան-Թովմասյան հեռահար բանավեճին` աղմկոտ գրառումով հանդես եկավ․
«Կարծում եմ՝ երեկվա ասուլիսից ու այսօրվա գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը»:
Մեր տեղեկություններով, Վանեցյանի ակնարկած թեկնածուն Տիգրան Ավինյանն է, ում մասին ԱԱԾ նախկին տնօրենը լոյալ կարծիք ունի եւ համարում է, որ իշխանությունում ադեկվատ, սթափ գնահատող պաշտոնյաներից մեկն է, ով նաեւ տնտեսությունից է գլուխ հանում։
