Եմենում զորանոցներ են ռմբակոծվել
Եմենի բանակի դիրքերն ու զորանոցները ենթարկվել են հրթիռային հարձակման այդ երկրի հյուսիս-արեւելքում գտնվող Մարեբի նահանգում։ Զոհվել է 24 մարդ, կան տասնյակ տուժածներ։ Դեպքը տեղի է ունեցել ալ-Մըլիլ շրջանում։ Ենթադրաբար հրթիռը, որով հարվածել են դիրքերին եւ զորանոցին, եղել է բալիստիկ։
