Դրական պատասխան չլինի, ամեն օր ակցիան կլինի

Երեկ կառավարության որևէ ներկայացուցիչ չարձագանքեց մսավաճառների և ֆերմերների կողմից իրականացվող բողոքի ակցիային, ինչից հետո բողոքավոր գյուղացիները հայտնեցին, որ այսօրվանից փակվելու են համայնքային մի շարք ճանապարհներ։
Վաղ առավոտից մի շարք ճանապարհներ են փակվել։ Երևան-Արմավիր մայրուղին այս պահին ևս շարունակում է փակ մնալ։ Մսավաճառներն ու ֆերմերները շարունակում են մեղադրել ՍԱՏՄ ղեկավար Գ․ Ավետիսյանին։ Նրանց խոսքով՝ Ավետիսյանը չի տիրապետում իրավիճակին։
«Ինքը մենակ խոսում ա, ինքը չի կարա ոչ մի գյուղացու նորմալ հարցի պատասխանի։ Սննդի անվտանգության պետի իրավունքները սննդի մաքրությանը հետևելն ա, ոչ թե գյուղացու միսը տեղափոխվելուց կկապտի, թե կկանաչի։ Մինչև դրական պատասխան չեղավ ամեն օր էլ ակցիան լինելու ա։ Այս պահին մարզպետները կառավարությունում հավաքվել են ու էս հարցը քննարկում են։ Կախված ա նրանից, թե մեզ ինչ պատասխան են տալու»,-նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )