Գագիկ Ծառուկյանը կարծում է, որ գյուղոլորտին պետությունը պետք է աջակցի, սուբսիդավորի

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կարծիքով, կենդանիների մորթը սպանդանոցներում կազմակերպելը լրացուցիչ բեռ է դառնալու գյուղացիների համար։ Ըստ նրա, սպանդանոցներում մորթի ծառայության բեռը մնում է ժողովրդի վրա՝ ֆերմերի վրա, գյուղացու վրա, անասնապահի վրա։ ԲՀԿ առաջնորդի հաշվարկի համաձայն, «եթե մարդը պետք է բարձի, պետք է տանի, պետք է էնտեղ սպանդանոցում գումար վճարի, դա նշանակում է, եթե կենդանուն հանձնելուց պետք է ստանա 250 հազար դրամ, ուրեմն պիտի մի 20 հազարը սրանսպորտին տա, 25 հազարը մորթելուն տա: Դրա համար ցանկացած երկրում գյուղատնտեսության համար, անաասնապահության համար դա պետությունը սուբսիդավորում է, պետք է քայլ կատարվի, մարդուն սուբսիդավորվի, որ մարդն էլ լիարժեք կարողանա դա անի»։ Այլապես, ըստ Ծառուկյանի մարդը լավ օրից չէ, որ 3-4 կով ունեցողը մորթ է անում իր գոյությունը պահպանելու համար։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )