Թուրքիան հնարավոր է ազատ արձակի վրացի օրենքով գող Լավասօղլուին

Թուրքիան հնարավոր է ազատ արձակի վրացի օրենքով գող Մինդիա Գորաձեին, ով հանցավոր շրջանակներում հայտնի է Լավասօղլի անունով։ Այս մասին հայտնում է Sputnik լրատվական գործակալության վրացական ծառայությունը, մանրամասնելով, որ ամենայն հավանականությամբ Լավասօղլին արդեն փետրվարին կարող է լինել ազատության մեջ։
Նշենք, որ ներկայումս Գորաձեն գտնվում է Թուրքիայում բանտարկության մեջ։ Նա ձերբակալվել է 2018-ի հոկտեմբերին Տրապիզոնում։ Վրաստանը նրա հանդեպ հետախուզում էր հայտարարել «Ինտերպոլով»։ Ըստ հրապարակման, ձերբակալությունից հետո թուրքական իշխանությունները բազմիցս են փորձել դիվանագիտական խողովակներով Լավասօղլու՝ հայրենիք արտահանձնման հարցը լուծել, սակայն Վրաստանը հրաժարվում է ընդունել Գորաձեին։ Արտահանձնման կալանքի ժամկետը լրանում է այս տարվա փետրվարին եւ եթե Վրաստանը չհամաձայնի ընդունել նրան, ապա Թուրքիան ստիպված կլինի ազատ արձակել Լավասօղլուին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )