Բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարությունը չի հաղթահարելու. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ մարդկանց կյանքը փոխելու ու լավ ապրելու իրենց պատկերացրած բանաձևին:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ չաշխատող մարդը չի կարող լավ ապրել:
«Աշխատանքն է ՀՀ քաղաքացու համար աղքատությունը հաղթահարելու միջոցը: Հետևաբար, մեր խնդիրն է աշխատանքի համար ստեղծել բոլոր հնարավոր պայմանները, էլի կրկնում եմ, բազմոցին պառկած մարդու աղքատությունը կառավարութունը չի հաղթահարելու, էդ մարդը առնվազն պետք է բռնի կառավարության ձեռքը ու վեր կենա բազմոցից», – ասաց վարչապետը։
