Ուկրաինայում այսօր սգո օր է հայտարարվել

Ուկրաինայում 2020 թվականի հունվարի 9-ը հայտարարվել է սգո օր՝ Թեհրանում Boeing 737 ինքնաթիռի աղետով պայմանավորված: Այս մասին նախագահի գրասենյակը մամուլի հաղորդագրություն է տարածել:
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է 2020 թվականի հունվարի 9-ը հայտարարել սգո օր՝ կապված ողբերգության հետ, որը հունվարի 8-ին տեղի է ունեցել Թեհրանում «Ուկրաինայի միաջազգային ավիաուղիներ» ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռի կործանման հետեւանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Զոհվածների հիշատակը հագելու համար Ուկրաինայի պետական դրոշները կիջեցվեն պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ձեռնարկությունների, հաստատությունների եւ կազմակերպությունների շենքերի եւ կառույցների վրա:
Համերգային-զվարճալի ծրագրերը պետք է չեղարկվեն, իսկ հեռուստա- ռադիոհաղորդումները շտկվեն նախագահի հրամանին համապատասխան:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում կործանվել էր Boeing 737 ուղեւորատար ինքնաթիռը, որը պատկանում էր ՈւՄԱ ավիաընկերությանը: Ինքնաթիռում եղել էր 177 մարդ: Բոլորը զոհվել էին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )