Նախնական տվյալներով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղեւորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետեւանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ ուկրաինական ինքնաթիռը՝ 180 ուղևորրներով և ինքնաթիռի անձնակազմով կործանվել է Թեհրանում։ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության «Բոինգ 737» ինքնաթիռը կործանվել իրանական «Իմամ Խոմեյնիի» անվան միջազգային օդանավակայանից օդ բարձրանալուց շատ չանցած։ Ինքնաթիռն իրականացնում էր Թեհրան-Կիև չվերթը։
