Թրամփն օգնություն է առաջարկել Ավստրալիային
Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հետ։ Նա ցավակցություն է հայտնել անտառային հրդեհների հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ և օգնություն առաջարկել տարերային աղետների դեմ պայքարում։ Այս մասին հայտարարություն է տարածել Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«ԱՄՆ նախագահը մեծ մտահոգություն է հայտնել նրանց վերաբերյալ, ում հրդեհներն առնչվել են, և ցավակցել է՝ կապված հրշեջների և մյուս մարդկանց զոհվելու հետ։ Նախագահ Թրամփը Ավստրալիայի կառավարությանն առաջարկել է օգնել այդ սարսափելի հրդեհների դեմ պայքարում»,-նշվում է հաղորդագրության մեջ։
