Բառեր չեմ գտնում նկարագրելու թե ես և երեխաներս ինչպիսի բավականություն ստացանք

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ամանորյա հանգստյան օրերն անցկացնում է երեխաների հետ եւ սոցցանցում հաճախ է լուսանկարներ հրապարակում:Այս անգամ նա գրել է.«Կրկին թատրոն, կրկին Սունդուկյանում…Բառեր չեմ գտնում նկարագրելու թե ես և երեխաներս ինչպիսի բավականություն ստացանք Ալադին մանկական երաժշտական ներկայացումից։ Շատ ամանորյա թատրոնների էինք եղել, բայց այսպիսի հաճույք չէինք ստացել։ Հետաքրքիր, գրավիչ, ժամանակակըց լուծումներով նման ներկայացումներն են երեխաներին և մեծերին բերելու թատրոններ։
Շնորհակալություն եմ հայտնում թատրոնի ամբողջ անձնակազմին հայկական թատերական մշակույթը զարգացնելու համար և կոչ եմ անում բոլորին շտապել Ալադինը դիտելու. չար լեզուներն ասում են՝ տոմսեր գրեթե չկան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )