Փողոցում գազային ատրճանակից օդ է կրակել

Դեկտեմբերի 31-ին, ժամը 21.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Օհանովի փողոցից, խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 28, 21 և 49-ամյա երեք տղամարդու:
Նրանցից մեկը խոստովանական բացատրություն է տվել, որ նույն օրը, ժամը 21.00-ին, Օհանովի փողոցում գազային ատրճանակից 2 անգամ կրակոց է արձակել օդ:
Ատրճանակը հայտնաբերված է: Կատարվում է քննություն:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )