Կառավարությունը շեշտում է՝ պահպանություն տրամադրվում է վարչապետի ընտանիքի անդամներին 18 Դեկտեմբեր 2019 | 18:14

Հրապարակը» վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետի տեղակալի պաշտոնակատարից հետևյալ բովանդակությամբ գրություն է ստացել․«Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ Մարիամ Փաշինյանի համար որևէ փոխադրամիջոց ձեռք չի բերվել: Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 6.1-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն «Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին»: Պետական պահպանության ծառայությունը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությունն ապահովում է օրենսդրությամբ սահմանված կարգով իր ռեսուրսների շրջանակում:
Հարգանքով, Վարչության պետի տեղակալի պաշտոնատար» armen.khachatryan@gov.am

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )