Ուսումնասիրության համար բավարար հիմքեր են անհրաժեշտ․ ՊԵԿ նախագահի տեղակալ
«
Բավարար հիմքեր են անհրաժեշտ ուսումնասիրության անցկացման համար։ Խոսքը վերաբերվում է բավականին վաղեմություն ունեցող ժամանակաշրջանի, իսկ այդ դեպքում գործնականում շատ դժվար է ուսումնասիրություն կատարել և պարզել, թե գործարանը 2012 թվականից հարկերից խուսափե՞լ է, թե ոչ։ »- այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե պետական եկամուտների կոմիտեն ստուգումներ անցկացրե՞լ է Ռուբեն հայրապետյանին պատկանող «Բջնի» ընկերությունում, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը․
« Եթե համապատասխան հիմքեր և ելակետային տվյալներ լինեն, բնականաբար, մենք չենք խուսափի և հանձն կառնենք նշված գործողությունների կատարմանը»,- հավելեց Հովհաննիսյանը։
