Սոչի մեկնող ուղևորատար ինքնաթիռին վայրէջքի պահին կայծակը հարվածել է

Սոչի մեկնող ուղևորատար ինքնաթիռին վայրէջքի պահին կայծակը հարվածել է

Սոչիում վայրէջքի մոտեցման ժամանակ կայծակը հարվածել է «Յամալ» ավիաընկերության Airbus A320 ուղևորատար ինքնաթիռին։

Չնայած միջադեպին, անձնակազմը բարեհաջող վայրէջք է կատարել, սակայն հետագա զննման ընթացքում օդանավի քթամասում վնասվածքներ են հայտնաբերվել, հայտնում է SHOT-ը։

Ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Տյումենից և իջնում էր՝ Ադլերի օդանավակայանում վայրէջք կատարելու համար։ Մոտ 400 մետր բարձրության վրա անձնակազմը վառ բռնկում է նկատել և ուժեղ շառաչ լսել, ինչից հետո շարունակել է վայրէջքի մոտեցումը։

Share This