Օրվա աղոթք բժշկության համար
29 նոյեմբերի
Տե՛ր ամենազոր,
Բժիշկ հոգիների
և մարմինների։
Դու ես կյանք պարգևողը
և բժշկողը բոլոր ցավերի։
Փարատիր իմ ցավերն ու հիվանդությունները,
թո՛ղ խաղաղություն իջնի մարմնիս ու հոգուս մեջ։
Լվա՛ իմ վերքերը Քո սուրբ արյամբ,
և նորոգի՛ր ինձ առողջությամբ ու կենդանի հավատքով։
Տե՛ր, հիշի՛ր բոլորին,
Դու՛ եղիր նրանց մխիթարիչը,
նրանց զորությունը և նրանց բժշկությունը։
Քո ողորմությամբ փարատի՛ր վիշտն ու տառապանքը,
և Քո ամենազոր խոսքիդ զորությամբ ապահով ,առողջ և անփորձանք պահիր մեր կյանքը
Ամեն
Խաղաղ և օրհնյա՜լ կիրակի
