Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Վանաձորում այսօր վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է։

Նա Երևանի մասնագիտացված բուժկենտրոններից մեկի վերակենդանացման բաժանմունքում է, Վանաձորի բուժկենտրոնից հայտնել են Սպուտնիկ Արմենիային։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 07:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տաշիրի խճուղում Լոռու մարզի բնակիչ, 55-ամյա Ռազմիկ Մ.-ն իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 8-ամյա Դ. Ա.-ին։

Share This