«Եղկելի Նիկոլ ժամանակներ են…». Նիկողոս Հովհաննիսյան
Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ծավալուն գրառում՝ քննադատելով վարչապետի պահվածքը, երկրում ձևավորված հասարակական մթնոլորտն ու քաղաքական անհանդուրժողականությունը։
Ներկայացնում ենք Նիկողոս Հովհաննիսյանի գրառումն ամբողջությամբ՝ առանց խմբագրման։ ԵՂԿԵԼԻ նիկոլ ժամանակներ են….
2018թ-ից էս երկրում ամեն ինչ խառնվելա իրար, ատելության պերեդոզա։ Նիկոլը բերեց ատելություն, առհամարհանք, զզվանք, մահ ու խառնաշփոթ։ Մարդիկ փոխվել են, կյանքը փոխվել է։ Մեծերին տեսնում՝ ոտքի էինք կանգնում, մեծերը համացանցով չէին հայհոյում երիտասարդներին ու կանանց, տղամարդը տղամարդ էր, կինը՝ կին։ Եղել են բացառություններ իհարկե, դրանք կլինեն միշտ, բայց էս մասշտաբների չէր։ Դուք պատկերացնու՞մ եք մի օր, որ Լևոնը, Ռոբերտը կամ Սերժը, ճեպազրույցի ժամանակ կին լրագրողին ասեր «եղկելի»։ Ես չեմ էլ պատկերացրել երբեք, որովհետև չի եղել։ Այսօր նիկոլը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին ասեց. «դու եղկելի ես», ու առանց ամաչելու կրկնեց։ Ես հասկանում եմ, որ դեղերն այլևս չեն ազդում, ու պացիենտի հոգեվիճակը գնալով բարդանում է, բայց ԵՂԿԵԼԻՆ ԴՈՒ ԵՍ, ՀԱՅՐԵՆԱԴԱՎ, ԴԱՎԱՃԱՆ ՈՒ ԵՌԱԲԼՈՒՐԻ ՄԵԾԱՑՄԱՆ ՊԱՏՃԱՌ։ Ձեզանից հետո էս երկիրը նորից «վերանորոգել» է պետք, «դուխի փչել», որ ձեր բերած գոմի հոտն անցնի։ Եղկելի, դավաճան, սրիկաներ….
