Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը՝ եվրոպական կրթական համագործակցության միջազգային հարթակում

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը՝ միջազգային կրթական հարթակում․ ուսուցչուհի Արմինե Գրիգորյանը մասնակցել է Զագրեբում կայացած համաժողովին

Գյումրու թիվ 1 ավագ դպրոցը շարունակում է զարգացնել միջազգային կրթական համագործակցությունը՝ նպաստելով ուսուցիչների մասնագիտական առաջընթացին և կրթական նորարարությունների ներդրմանը։

Նոյեմբերի 5-7-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվել է «Future-ready eTwinning Schools: from strong foundations to leading change» խորագրով միջազգային համաժողովը՝ Եվրոպական հանձնաժողովի eTwinning Central Support Service-ի կազմակերպմամբ։Միջազգային այս միջոցառմանը Հայաստանը ներկայացրել է նաև Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի ֆրանսերենի ուսուցչուհի Արմինե Գրիգորյանը։

Համաժողովի շրջանակում եվրոպական տարբեր երկրների eTwinning դպրոցների ներկայացուցիչները փոխանակվել են մասնագիտական փորձով, ներկայացրել նոր գաղափարներ, քննարկել կրթության զարգացման ժամանակակից միտումներն ու միջազգային համագործակցության ընդլայնման հնարավորությունները։

Արմինե Գրիգորյանի մասնակցությունը ևս մեկ կարևոր քայլ է Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի միջազգային կապերի ամրապնդման և եվրոպական կրթական փորձի ուսումնասիրման ճանապարհին։

Որակյալ կրթությունը սահմաններ չի ճանաչում, իսկ միջազգային համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում ապագա սերունդների համար։

Ambion.news

Share This