Ռոզա մայրիկի ծննդյան օրն է․


Կան մարդիկ, որոնց ներկայությունն ինքնին օրհնություն է, որոնց ջերմությունը տարիների հետ չի մարում, այլ ավելի է արժևորվում։

Այսօր ծննդյան տարեդարձն է մեր սիրելի Ռոզա մայրիկի՝ մեր թանկագին Բաբոյի։

Սիրելի՛ Բաբո, «Ամբիոն Նյուզ»-ի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ։ Թող կյանքի յուրաքանչյուր նոր օրը Ձեզ համար լինի առողջության, խաղաղության, սիրո և ընտանեկան երջանկության առիթ։

Մաղթում եմ, որ միշտ շրջապատված լինեք Ձեզ սիրող ու գնահատող մարդկանցով, վայելեք հարազատների սերն ու թոռների ժպիտները։ Թող Ձեր անցած ճանապարհի յուրաքանչյուր դժվարություն փոխհատուցվի գալիք տարիների բարությամբ ու երջանիկ պահերով։

Ձեզ՝ երկար ու լուսավոր տարիներ, սիրելի՛ Բաբո։ Թող Աստծո ձեռքը միշտ Ձեր գլխին լինի։Սիրով և ջերմությամբ՝

Հասմիկ Վիրաբյան

«Ամբիոն Նյուզ»-ի հիմնադիր տնօրեն

Share This