Հասմիկ Հակոբյանը հյուրընկալել է Մալաթիայի դպրոցների աշակերտներին․
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հյուրընկալել է Մալաթիա վարչական շրջանի տարբեր դպրոցների աշակերտներին։
Հանդիպումն անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Լուսավոր, ակտիվ և հետաքրքրասեր երիտասարդները հնարավորություն են ունեցել հետաքրքիր օր անցկացնելու, շփվելու պատգամավորի հետ և նոր տպավորություններով վերադառնալու։
Նման հանդիպումները կարևոր են ոչ միայն երիտասարդների համար, այլև հնարավորություն են ստեղծում լսելու նրանց մտքերը, հետաքրքրություններն ու պատկերացումները ապագայի մասին։
Ապագան հենց այս լուսավոր երիտասարդներինն է։
Ambion.news
