Փաստաբանների պալատը նախաձեռնում է բարեգործական այց․ աջակցություն՝ «Մայր Թերեզայի քույրեր» մանկատան սաներին

Նախատեսվում է աջակցություն «Մայր Թերեզայի քույրեր» մանկատան սաներին

 

Շարունակելով մեր ավանդույթը՝ ցանկանում ենք 2026թ. դեկտեմբերի 23-ին՝ ժամը 16:00-ին, այցելել Երևանում «Մայր Թերեզայի քույրեր» միսիոներների բարեգործական կազմակերպության մանկատուն, որտեղ խնամքի տակ են գտնվում ծանր հիվանդ երեխաներ, որոնցից ծնողները հրաժարվել են:

 

Մանկատան երեխաներին օգնություն տրամադրելու, ինչպես նաև նրանց անձամբ այցելելու ցանկություն հայտնած անձինք կարող են info@advocates.academy էլ. հասցեին նամակ ուղարկել կամ անհրաժեշտ իրը ստացականով հանձնել Փաստաբանական ակադեմիայի ընդունարանի պատասխանատուին:

 

Մանկատան երեխաներին անհրաժեշտ են հետևյալ իրերը՝ (անսահմանափակ քանակի)

 

ձմեռային բաճկոններ տարբեր չափսերի(1 տարեկանից մինչև 13 տարեկան)

 

հագուստ նորածինների և երեխաների համար (8 ամսականից մինչև 13 տարեկան, առանց գլխարկ)

 

զուգագուլպաներ (7 տարեկանից մինչև 13 տարեկանների համար)

 

մազ կտրող սարք (машинка)

 

սպորտային հագուստ (6ամս., 1-3 տ, 6 տ.,15տ. )

 

գիշերազգեստ ( 7տ.-15տ.)

 

ծածկոց անկողնային (120սմ*170սմ)

 

անկողնային սավաններ (230սմ*120սմ)

 

անկողնային հավաքածու (120սմ*82սմ)

 

գրասեղան՝ աթոռով և դարակներով

 

մեկանգամյան օգտագործման բժշկական թղթեր (լայնություն 50սմ)

 

Similac,կաթնային խառնուրդ- N 3

 

BЕBI շիլաներ (каша) 6+

 

Huggies, Libero, Puffies տակդիրներ (3,4,5,6,7չափերի)

 

լոգանքի պարագաներ (գել, օճառ…)-Johnson’s Baby

 

լվացքի գել

 

կրեմ topi

 

տակդիրներ (подкладки,underpads 60*90 սմ)

 

թաց անձեռոցիկներ

 

շոկոլադե սմայլիկներ գրանդ քենդի

 

շոկոլադե կոնֆետներ Kinder (միայն բատոնչիկները, քանի որ երեխաները միայն դա են կարողանում հարմար բռնել)

բիսկվիթ

 

չոկոպայ

 

կեքս

խաղալիքներ, փայտյա խաղալիքներ-ձեռքի մկանները զարգացնող(մոտորիկա) (պլաստիրիններ, ալերգիկ երևույթները բացառելու նպատակով փափուկ խաղալիքներ չեն ընդունվում):

տոնածառի խաղալիքներ

 

Մանկատունը օգնում է նաև անապահով ընտանիքներին, ուստի կարող եք ուղարկել նաև հետևյալ իրերը՝

 

➡️ աթոռակ, մանեժ, քայլակ (կարող է լինել օգտագործված)

 

➡️ մանկական հագուստ:

 

Մանկատունը գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում:

 

❗️Փաստաբանների պալատից կամավորների խումբը մեկնելու է 2026 թ. դեկտեմբերի 23 -ին՝ ժամը 15:10-ին: Եթե ցանկանում եք մանկատուն այցելել, ապա խնդրում ենք նախապես տեղեկացնել:

 

📞Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝

 

հեռ. 098 09 29 07

 

Հարգանքով՝

ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմ

ՀՀ փաստաբանական ակադեմիայի աշխատակազմ

Տե՛ս ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքում

https://advocates.am/news/view/4768.html

Share This