«Շարգերդյան վոկալ ստուդիայի» հիմնադիր Սոնա Շարգերդյանը պարգևատրվել է «Շնորհալիներ» նախագծի շրջանակում

Վոկալի ուսուցչուհի, «Շարգերդյան վոկալ ստուդիայի» (վոկալ դպրոցի) հիմնադիր Սոնա Շարգերդյանը արժանացել է հատուկ մեդալի՝ Անժելա Ստեփանյանի նախաձեռնությամբ կազմակերպված «Շնորհալիներ» նախագծի շրջանակում: «Ամբիոն նյուզ»-ի հետ զրույցում մասնագետը նշեց, որ պարգևը շնորհվել է իրեն՝ որպես վոկալի ուսուցչուհու և վոկալ դպրոցի հիմնադրի:

​Մրցույթ-նախագծին մասնակցել են նաև ստուդիայի մի քանի սաներ՝ ներկայացնելով իրենց կատարողական հմտությունները: Սոնա Շարգերդյանի խոսքով՝ իր հիմնադրած դպրոցը գործում է արդեն մեկ տարի և այս ընթացքում հասցրել է ներգրավել բավականին մեծ թվով աշակերտների:​Մրցույթ-նախագծին մասնակցել են նաև ստուդիայի մի քանի սաներ՝ ներկայացնելով իրենց կատարողական հմտությունները: Սոնա Շարգերդյանի խոսքով՝ իր հիմնադրած դպրոցը գործում է արդեն մեկ տարի և այս ընթացքում հասցրել է ներգրավել բավականին մեծ թվով աշակերտների:

​«Դասընթացներն անցկացվում են ինչպես անհատական, այնպես էլ խմբային ձևաչափերով: Բացի այդ, բնականաբար, աշխատում եմ նաև օնլայն հարթակում, ինչը հնարավորություն է տալիս ընդգրկել շատ ավելի մեծ թվով երեխաների»,- «Ամբիոն նյուզ»-ին պատմեց վոկալի ուսուցչուհին:

​Նշենք, որ Սոնա Շարգերդյանի ղեկավարած ստուդիան շարունակում է ընդլայնել իր գործունեության շրջանակները՝ ապահովելով երեխաների երաժշտական կրթությունն ու բեմական փորձառությունը:

 

Share This