Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանադրական բարեփոխումների հիմնական ուղղությունները

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը։

Խորհրդի անդամները շարունակել են Սահմանադրության՝ մարդու հիմնարար իրավունքներին, ազատություններին և պարտականություններին, կուսակցություններին ու զանգվածային լրատվության միջոցներին, անկախ և ինքնավար պետական մարմիններին, ինչպես նաև Մարդու իրավունքների հանձնակատարին վերաբերող գլուխների քննարկումը։ Խորհուրդը շարունակել է նաև քննարկել խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի առաջարկները:

Քննարկման նպատակն է վերանայել գործող սահմանադրական կարգավորումները և դիտարկել դրանց կատարելագործման հնարավորությունները։

#նորսահմանադրություն

Share This