Ո՞վ է Արսեն Գևորգյանին «մահվան ուղեգիր» տված դատավորը

Ambion.news-ը պարզեց, որ այսօր Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած Արսեն Գևորգյանին կալանքի էր ուղարկել իշխանությունների սրտի դատավորներից Արամ Գրիգորյանը:

Նա Հակակոռուպցիոն կոմիտի նախկին նախագահ, բազմաթիվ ընդդիմադիրների կալանքի ուղարկելու փորձ ունեցող Սասուն Խաչատրյանի մտերիմ ընկերն է, 2021-22 թթ. աշխատել է Հակակոռուպցիոն կոմիտեում` որպես նախագահի (Սասուն Խաչատրյանի) խորհրդական, իսկ 2022 թ. հուլիսի 30-ին նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանում դատավոր:

Հենց նա է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արսեն Գևորգյանին քաղաքական դրդապատճառներրով ուղարկել երկամսկա կալանքի, այն է` «մահվան ուղեգիր» տվել նրան, քանզի այսօր, ցավալիորեն, ընդդիմադիր թեկնածուն կալանավորումից մոտ 20 օր անց մահացավ բանտում:

Ի դեպ, նա նաև Գագիկ Խաչատրյանին կալանավորած դատավորն է: Իսկ Խաչատրյանը, հիշեցնենք, բանտային կալանքի հետ անհամատեղելի բազմաթիվ առողջական խնդիրներ ունի և պատգարակի վրա պառկած է ներկայանում դատական նիստերին: Ռոբերտ Քոչարյանն ու Սեդրակ Քոչարյանը ևս այս մարդու «թեթև ձեռքով» են հայտնվել բանտում:

Share This