«Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը
Նոյեմբերի 10-ի առավոտյան «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված Արսեն Գևորգյանը։ Ըստ տարածված տեղեկությունների՝ մահվան պատճառը սրտի կաթվածն է։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի պատասխանատու Նոնա Նավիկյանը «Ambion.news-ին
հայտնեց, որ նոյեմբերի 10-ի վաղ առավոտյան 1980 թվականին ծնված Արսեն Գևորգյանի ինքնազգացողությունը վատացել է, ինչի պատճառով հրավիրվել է հերթապահ բուժակը, որը ցուցաբերել է առաջին բուժօգնություն։
Ժամը 07։55-ի սահմաններում կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմը ժամը 08։30-ի սահմաններում արձանագրել է Գևորգյանի կենսաբանական մահը։
Քրեակատարողական ծառայությունից նաև հայտնել են, որ Արսեն Գևորգյանը կալանավորված էր հոկտեմբերի 21-ից և քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական վիճակի հետ կապված որևէ գանգատ չէր ներկայացրել։
