Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է։

Զույգի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել նոյեմբերի 8-ին՝ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում։ Ալեքսանյանը և նրա ընտրյալը՝ Անին, որը նույնպես Գյումրիից է, պսակադրվել են Լիմասոլի Սուրբ Գևորգ եկեղեցում։ Համացանցում հայտնվել է լուսանկար նորապսակների պսակադրության արարողությունից։

Share This