Էրիկ Գևորգյանը Վարանդայում անմահացել է, տուն «վերադարձել» է տասն ամիս անց

«Փաստ» օրաթերթի հրապարակմամբ, Էրիկ Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Վարանդայում (Ֆիզուլի)։ Նրա ինքնությունը հաստատվել է ԴՆԹ հետազոտությամբ, հուղարկավորված է Եռաբլուրում։

Էրիկը ծնվել է Արմավիրի մարզի Փարաքարում, 2019-ի հունվարի 19-ին զորակոչվել է, ծառայել Արմավիրի ուսումնական զորամասում, ապա Արցախում՝ Հադրութում, որպես ԲՄՊ-ի վարորդ-մեխանիկ։ Վերջին անգամ ընտանիքը նրա հետ կապ է ունեցել հոկտեմբերի 15-ին։

Ըստ ընտանիքի, նա 15 օր շրջափակման մեջ է եղել, իսկ տուն «վերադարձել» է օգոստոսի 20-ին՝ տասնամսյա որոնումներից հետո։ Հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Share This