Ընտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը

Deutsche Welle-ն գրում է, որ «Ադեկվադ»-ի ղեկավար Արթուր Դանիելյանը հոկտեմբերին ձերբակալվել է Փաշինյանին քննադատող ֆեյսբուքյան գրառումների համար, ինչը վկայում է ընդդիմադիրների նկատմամբ ընտրովի հետապնդումների աճի մասին։ ՔՀԿ-ները դատապարտել են քրեական գործը՝ այն որակելով «ակնհայտորեն անօրինական, անհամաչափ և քաղաքական դրդապատճառներով»։

DW-ն հիշեցնում է այլ գործեր, ներառյալ Արթուր Օսիպյանի դեմ ներկայացված մեղադրանքները։ Նշվում է նաև 226.2 հոդվածի ներմուծումն ու հետագա ապաքրեականացումը, Freedom House-ի 2025 զեկույցի տվյալները և ԵՄ արձագանքի բացակայությունը՝ Տիգրան Գրիգորյանի մեկնաբանություններով։

Share This