HayPass-ի ծրագիրը խափանվել է` քաղաքացիները չեն կարողանում գրանցվել
Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի և ՆԳ նախարարի մասնակցությամբ մեծ շուքով բացվեցին HayPass ընկերության երևանյան գրասնեյակները, որոնք տեղակայված են «Երևան մոլի» և «Մեգամոլի» տարածքում: Այսուհետ այդ գրասենյակներից պետք է քաղաքացիները իրենց նոր կենսաչափական անձնագրերը ստանան: Բայց դրա համար նախ պետք է ծրագրի միջոցով գրանցվեն, օր ու ժամ վերցնեն, որ գնան իրենց տվյալները հանձնեն: Բայց ծրագիրը չի աշխատում:
Քիչ առաջ քաղաքացիներից MakaryanNews-ին ահազանգեցին, որ իրենց չի հաջողվում ոչ հեռախոսի միջոցով, ոչ տեղում` գրասենյակներում տեղադրված տերմինալի միջոցով նախագրանցում անել: Մասնավորապես, «Երևան մոլում» տեղակայված HayPass-ի գրասենյակում վաղ առավոտից հերթեր են, ու քաղաքացիները չեն կարողանում գրանցվել որևէ կերպ, քանի որ ծրագրի խափանում կա: Աշխատակիցներն ասել են` տերմինալով մի քանի օրից կկարողանան գրանցվել, իսկ հեռախոսով գրանցման համար էլ աշխատանքներ են տարվում, որ կարգավորեն խնդիրը:
Այս իշխանությունները, փաստորեն, միայն շոու են կարողանում լավ անել, ցուցադրել, նկարվել, իսկ համակարգ գործարկել, որևէ իրաման բարեփոխում չեն կարողանում իրականացնել:
Միլիոնավոր դոլարներ ծախսեցին, որ իբր նոր համակարգ ներդնեն, մեծ գովազդային արշավ իրականացրին, վերջում պարզվեց` փուչիկ էր այդ ամենը, ծրագիրը նորմալ չի գործում:
