Վանաձորում վթարի ենթարկված շտապօգնության մեքենան հիվանդի կյանքն էր փրկում․
Վանաձորում վթարի ենթարկված շտապօգնության մեքենան միացված շչակով ու փարոսիկներով էր երթևեկոմ և տեղափոխում էր ծանր վիճակում գտնվող հիվանդի, հայտնում են Հանրապետական շտապօգնության ծառայությունից։
Կենտրոնից հորդորում են բոլոր վարորդներին` երբ տեսնում եք միացված փարոսիկներով շտապօգնության մեքենա, զիջեք ճանապարհը։ Այդ պահին այն ինչ-որ մեկի կյանքի համար է շտապում։
