Դիլիջանի Green Rock նախագիծն արժանացել է International Property Awards-ի Five-Star մրցանակին
Դիլիջանի բազմաֆունկցիոնալ համալիրը՝ Green Rock-ի նախագիծը, International Property Awards 2026–2027 մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է Five-Star մրցանակի՝ Հայաստանի համար Mixed Use Development անվանակարգում։
Այս մրցանակը տվյալ անվանակարգում երկրի մակարդակով շնորհվող բարձրագույն ճանաչումն է։ Յուրաքանչյուր երկրից ընտրվում է մեկ հաղթող։
Միջազգային այս ճանաչումը ևս մեկ առիթ է՝ Դիլիջանը ներկայացնելու որպես զարգացող զբոսաշրջային, մշակութային և կրթական կենտրոն, որի նկատմամբ հետաքրքրությունն անցնում է Հայաստանի սահմաններից։
Շնորհավորում ենք Green Rock-ի թիմին՝ այս կարևոր ձեռքբերման առթիվ։
