Ֆրանսիան քննարկում է բռնության կոչերը չհեռացնող սոցիալական ցանցերի արգելափակման հարցը

Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է այն սոցիալական ցանցերի հարթակներն արգելափակելու հնարավորությունը, որոնք կառավարության խնդրանքից հետո չեն հեռացնում խռովության և բռնության կոչ անող գրառումները.  հայտնել է Le Figaro-ն։

 

Ըստ թերթի՝ օրինագծի համապատասխան փոփոխությունը ներկայացվել է խորհրդարան։

 

Առաջարկը կպահանջի հարթակներից մեկ ժամվա ընթացքում հեռացնել ահաբեկչական հարձակումների, խռովության և զինված պայքարի կոչ անող բովանդակությունը։ Սպանության, բռնության և ջարդերի կոչերը կհեռացվեն 24 ժամվա ընթացքում։

 

Նախաձեռնությունը ներկայացվել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ուղեկցող զանգվածային անկարգություններից հետո

 

 

Share This