ԴՕԿ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբերի 27-ը մեր պետականության դեմ ուղղված ոճրագործության և համազգային ցավի օր է։ Տարիները չեն մեղմում կորուստը և չեն վերացնում հիշելու մեր պարտքը։

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11։00-ին, հավաքվում ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ստորոտում, որտեղից հիշատակի երթով կբարձրանանք Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին՝ ծաղիկներ խոնարհելու։ Վարդան Ղուկասյանի անունից կդրվի ծաղկեպսակ։

Ծաղիկներ և ծաղկեպսակ կդրվեն նաև Արմենակ Արմենակյանի շիրիմին՝ Նորք-Մարաշի՝ նրա նախաձեռնությամբ վերակառուցված Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։

Խորին խոնարհում՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության բոլոր ութ նահատակների հիշատակին՝

Կարեն Դեմիրճյան,

Վազգեն Սարգսյան,

Յուրի Բախշյան,

Ռուբեն Միրոյան,

Լեոնարդ Պետրոսյան,

Արմենակ Արմենակյան,

Հենրիկ Աբրահամյան,

Միքայել Քոթանյան։

Կոչ ենք անում միանալ հիշատակի երթին՝ միասին հարգանքի տուրք մատուցելու նրանց հիշատակին։

Նրանց հիշատակի առջև խոնարհվելը պարտք է, իսկ նրանց երազած պետականությունը պահպանելը՝ պատասխանատվություն։

 

«Դեմոկրատիա, Օրենք, Կարգապահություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Share This