ԲՀԿ-ն նոր հանրային կապերի պատասխանատու և պաշտոնական ներկայացուցիչ ունի

Սիրելի՛ գործընկերներ,

 

Տեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները։

 

Ստեղծված իրավիճակում, երբ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անարդարացիորեն գտնվում է անազատության մեջ, այս որոշումը ճգնաժամային կառավարման շրջանակում իրականացվող կարևոր քայլերից մեկն է։

 

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցած անարդարությունների, մասնավորապես՝ ԲՀԿ-ի ստացած շուրջ 60 000 ձայների ու դրանց համապատասխան խորհրդարանական մանդատների գողության պայմաններում (ինչին վերջերս իր զեկույցում անդրադարձավ նաև ԵԽԽՎ-ն) կուսակցության համար մեծ ծավալի աշխատանքի դաշտ է բացվել ոչ միայն ներհայաստանյան տիրույթում, այլև միջազգային կառույցների ու գործընկերների հետ։

 

ԲՀԿ-ն ակտիվորեն շարժվում է այդ ուղղությամբ, և ես այսուհետ պարբերաբար կներկայացնեմ կուսակցության գործունեությանն առնչվող կարևոր գործընթացներն ու զարգացումները։

 

Եվ, իհարկե, մեր աշխատանքի գլխավոր առաջնահերթությունը շարունակում է լինել Գագիկ Ծառուկյանի ազատությունը։ Գործադրելու ենք բոլոր հնարավոր ջանքերը՝ նրա ազատությանն ու արդարության վերականգնմանը հասնելու համար։

 

Հ.Գ.

 

Ուզում եմ նաև տեղեկացնել, որ շարունակում եմ իմ գործունեությունը որպես քաղաքակական վերլուծաբան ։

ԵՒ ինչպես միշտ, կապի մեջ եմ, հասանելի և բաց՝ շփման ու համագործակցության համար։

Share This