Շրջանառության մեջ կդրվի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամ

Հայաստանի կենտրոնական բանկը 2026 թվականի հոկտեմբերի 20-ին շրջանառության մեջ է դնում «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձանին նվիրված արծաթե հուշադրամը։ «Քարերի սիմֆոնիա»-ն եզակի հուշարձան է՝ համաչափ բազալտե սյուներով։

Դիմերես՝ ՀՀ զինանշանը և «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշը դեպի Գառնի (քանդակագործ՝ Ա. Հարությունյան, ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան, 1958 թ.)։ Դարձերես՝ «Քարերի սիմֆոնիա» հուշարձանի պատկերը։

Անվանական արժեքը՝ 3000 դրամ, մետաղը/հարգը՝ արծաթ 999, դրամաշուրթը՝ ատամնավոր, թողարկման քանակը՝ 500 հատ, թողարկման տարեթիվը՝ 2026։ Հատվել է Գերմանիայի «Բ. Հ. Մայեր Մինթ» դրամահատարանում։

Share This