Գլենդելում կայացել է Արցախից հայերի բռնի տեղահանության մասին պատմող ֆիլմի պրեմիերան

ԱՄՆ-ի Գլենդել քաղաքի Laemmle անկախ կինոթատրոնում կայացել է Դիանա Մեդիսոնի «Տնից լավ տեղ չկա» («No Place Like Home») վավերագրական ֆիլմի պրեմիերան։

Ֆիլմը նվիրված է 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, որոնց հետևանքով ավելի քան 100 հազար հայ ստիպված եղավ լքել Արցախը։ Կինոնկարի հիմքում իրական պատմություններ են, փախստականների և ականատեսների հետ հարցազրույցներ, ինչպես նաև Գորիսում, Վարդենիսում և Երևանում նկարահանված արխիվային կադրեր։

Նախագիծն իրականացվել է քրաուդֆանդինգի՝ համատեղ ֆինանսավորման և տեղի համայնքի աջակցության շնորհիվ՝ առանց հոլիվուդյան խոշոր կինոստուդիաների մասնակցության։ Ֆիլմի երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Գրիգոր Աբգարյանն է։

Ֆիլմի պրոդյուսերներն են Դիանա Մեդիսոնը, Գոհար Խոջաբաղյանը, Արման Նշանյանը, Անի Ոսկանյանը, People Of Ar Cultural Foundation հիմնադրամը և AVA Films ընկերությունը։

Share This