Նոյեմբերի 15-ից մարդատարների համար ձմեռային դողերը պարտադիր են
Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը թեթև մարդատար ավտոմեքենաները և մինչև 3,5 տոննա բեռնատարները պետք է երթևեկեն ձմեռային դողերով։ Առանց դրանց վարելու համար նախատեսված է 5 000 դրամ տուգանք, որից կարելի է ազատվել՝ խախտումը հայտնաբերելուց հետո 24 ժամում վերացնելով և ապացույցը ներկայացնելով լիազորված մարմնին։
Դողերը պետք է տեղադրված լինեն բոլոր անիվներին, անթույլատրելի է տարբեր տեսակի դողերի տեղադրումը նույն սռնու վրա։ Սառցակալած կամ ձյունածածկ ճանապարհին 4 մմ կամ պակաս նախշանկարով ձմեռային դողերը արգելվում են, իսկ բութակավորները՝ հունիս-օգոստոսին։
3,5 տոննայից ավելի բեռնատարներն ու ավտոբուսները 4.9.1 նշանի գոտում, ձյուն կամ մերկասառույց լինելու դեպքում, պետք է օգտագործեն հակասահքային շղթաներ՝ առնվազն երկու տանող անիվներին։
