Իրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին
Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում սպանվել է Աֆսանե Ագիլային, որը ղեկավարում էր Մեհրեստան շրջանի «Բասիջ» կամավորական ուժերի կենտրոնը, հայտնում է Մեհրը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ նրան գնդակահարել են իր տան մուտքի մոտ։ Հաղորդվում է, որ հարձակվողները առնչություն են ունեցել ԱՄՆ-ի և Իսրայելի հետ։
