ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ՝ ՆՈՐ ԸՆՏԱՆԻՔ ԿԱԶՄԵԼՈՒ ԱՌԹԻՎ
«Ամբիոն Նյուզ»-ի ողջ խմբագրակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք մեր գործընկերներ՝ լրագրողներ Փայլակ Ֆահրադյանին և Մերի Մանուկյանին՝ ամուսնության կապակցությամբ։ Սիրելի՛ Փայլակ և Մերի, թող ձեր համատեղ կյանքի ճանապարհը լցված լինի անսահման սիրով, փոխադարձ հարգանքով, ջերմությամբ ու երջանիկ ակնթարթներով։ Թող ձեր ընտանիքում միշտ տիրեն խաղաղությունը, համերաշխությունն ու փոխըմբռնումը, իսկ ձեր սերն օրեցօր ավելի ամրանա։
Մաղթում ենք ձեզ երկար ու երջանիկ համատեղ կյանք, ընտանեկան անսպառ ջերմություն, բազում գեղեցիկ օրեր և իրականացած բոլոր երազանքներ։
Թող ձեր այսօրվա «այո»-ն դառնա մի ամբողջ կյանքի սիրո, հավատարմության և երջանկության սկիզբ։
Երջանի՛կ լինեք, սիրելի՛ գործընկերներ։
Սիրով՝ «Ամբիոն Նյուզ»-ի խմբագրակազմ
