ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը դատապարտում է հանրային գործիչ Արթուր Դանիելյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը և պահանջում է նրա անհապաղ ազատ արձակումը։
Միավորումը հայտարարում է, որ Ֆեյսբուքյան գրառումների բովանդակությունը խուլիգանություն որակելը հիմնազուրկ է, իսկ դրա համար կալանքը որպես խափանման միջոց կիրառելը ակնհայտորեն վկայում է քաղաքական պատվերով իրականացվող ընտրովի «արդարադատության» մասին։ Նրանց խոսքով՝ հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանը և բազմաթիվ ՔՊ-ական գործիչներ կամ աջակիցներ վաղուց պետք է կալանավայրերում լինեին իրենց օգտագործած բառամթերքի համար։
