Ադրբեջանի փոխվարչապետը կոչ է արել Իրանին ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Թեհրանում Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ հանդիպմանը հերքել է մեղադրանքները, որ ադրբեջանական տարածքն օգտագործվում է Իրանի դեմ:

 

Մուստաֆաևն Իրանն անվանել է «Ադրբեջանի բարեկամական և եղբայրական երկիր»։

 

Նա նաև կոչ է արել Իսլամական Հանրապետությանն իր ներդրումն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում։

 

Իր հերթին՝ Ռեզային, մեկնաբանելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, նշել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումն Իրանի վրա հակասում է միջազգային իրավունքին։ Նա նաև ընդգծել է, որ «Իրանն արժանի դիմադրություն է ցույց տվել այս պատերազմում»։

 

Ռեզային հավելել է, որ «Թրամփը խրված է ճահճի մեջ, որտեղ նա չի կարող ո՛չ բանակցել, ո՛չ էլ կռվել»։ Նա հայտարարել է, որ Իրանը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին։

 

 

Share This