Էյֆելյան աշտարակի տնօրենը հրաժարական կտա՝ կին աշխատակիցներին «թաքցնելու» պատճառով
Էյֆելյան աշտարակը շահագործող SETE ընկերության գործադիր տնօրեն Պատրիկ Բրանկո Ռուվոն տարեվերջին կլքի պաշտոնը՝ հինդուիստական կրոնական խմբի այցի շուրջ ծագած սկանդալից հետո․ գրում է meduza.io-ն։
Սեպտեմբերի 5-ին BAPS հինդուիստական կրոնական խմբի մոտ 100 ներկայացուցիչ այցելել էր Էյֆելյան աշտարակ։ SETE-ն ավելի ուշ հայտարարել է, որ BAPS անդամները խնդրել են, որ էքսկուրսիան կազմակերպվի այնպես, որ սահմանափակվի «կանանց հետ շփումը», և, հետևաբար, աշտարակի կին աշխատակիցներին «պահել» են, մինչ պատվիրակությունը շրջել է աշտարակով։
Associated Press-ի փոխանցմամբ՝ անկախ ընկերության անցկացրած հետաքննությունը մի շարք խախտումներ է հայտնաբերել այցի կազմակերպման գործում։ Սա հանգեցրել է նրան, որ «կին աշխատակիցները զրկվել են այդ օրն այցին մասնակցելուց, ինչն անընդունելի իրավիճակ է», – ասվում է SETE-ի հայտարարության մեջ։
