«Արարատ» կոնյակի գործարանի տնօրեն Արման Դավթյանի կալանքը երկարացվել է

Երևանի «Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրեն Արման Դավթյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Քննչական կոմիտեից Ambion.news-ի հետ զրույցում հայտնեցին, որ նրա  կալանքի ժամկետը երկարացվել է։
Հիշեցնենք, որ Արման Դավթյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում։ Արման Դավթյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեջ։

Share This