Հոկտեմբերի 5-ից դեսպանությունների միջոցով անձնագրային ծառայությունը ժամանակավորապես դադարեցվում է
2026 թվականի մայիսի 11-ին ընդունվել է «Անձը հաստատող փաստաթղթերի մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում անձը հաստատող փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրում։
Նոր համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ անցումային գործընթացի կազմակերպման նպատակով 2026 թվականի հոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով, այդ թվում՝ տեսակապով, անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայության մատուցումը։Ծառայության մատուցման վերսկսման ժամկետների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարակվի դիվանագիտական ծառայության մարմինների պաշտոնական տեղեկատվական հարթակներում
