6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)
2020-ին ադրբեջանական բանակը հարձակվել է Լեռնային Ղարաբաղի վրա հյուսիսային և հարավային ուղղություններով՝ զրահատեխնիկայի, ավիացիայի ու հրետանու մասսիվ կիրառմամբ։ Սկսվել է 44-օրյա երկրորդ Ղարաբաղյան պատերազմը, օրը նաև նշվում է որպես Զբոսաշրջության համաշխարհային օր։
1829-ին Ֆրիդրիխ Պարրոտն ու Խաչատուր Աբովյանը առաջին անգամ բարձրացել են Արարատի գագաթը; 2004-ին Երևանի խորհուրդը հաստատել է Երևանի դրոշը; 2023-ին Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհահատվածում տեղադրված ադրբեջանական անցակետում գերեվարել և ձերբակալել են Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
