ԳԻՏԵ՞Ք, ԷԴԻԳ ԻՄ ՍԻՐԱՎԵՊՆ Է, ՍԻԱՄԱՆԹՈՆ ԵՍ ԵՄ, ԻՍԿ ԽՋԵԶԱՐԵՆ՝ ՊԱՅԾԱՌՍ

Բանաստեղծի առաջին սերը:

Սիրահարված են եղել, բայց ինքը՝ որբ և աղքատ տղա, ո՞վ իրեն աղջիկ կտա: Պայծառին ամուսնացնում են ծնողները:

Բանաստեղծը կորցրել է սիրուն: Վշտից՝ մեկ գիշերվա մեջ գրել է պոեմը:

Լուսանկարում Հովհաննես Շիրազը և Խջեզարեի դերակատար Մարիկե Մամեն։

Ալագյազի Քրդական ժողովրդական թատրոնում «Սիամանթո և Խջեզարե» ներկայացումից հետո։

…Ասում են, թե չկար երկրում ոչ մի ծաղիկ՝ սիրտը սև,

Այն օրվանից աշխարհ եկան կակաչները սրտասև։

 

©️ Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարան

Share This