Տարկետման տրամադրման ու դադարեցման գործառույթի վերապահումը Զինկոմիսարիատին է առաջարկվում. «Փաստ»
ԿԳՄՍ նախարարությունը առաջարկում է փոփոխություններ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենքի 22-րդ հոդվածի 7-րդ մասով ԲՏՃՄ առաջնահերթ մասնագիտություններին տարկետումը տրվում է կառավարության որոշմամբ։
Տարկետում ստացածը բուհից հեռացվելու կամ ազատվելու դեպքում կորցնում է իրավունքը, դադարեցումը նույնպես կատարվում է կառավարության որոշմամբ։ ԿԳՄՍ-ն տեղեկություն ստանալուց հետո մեկ ամսում յուրաքանչյուրի համար ներկայացնում է առանձին նախագիծ։
Նախագիծը նախատեսում է օրենքում և 23.03.2023-ի թիվ 383-Ն որոշման մեջ փոփոխություններ՝ տարկետման տրամադրման ու դադարեցման գործառույթը վերապահելու Զինվորական կոմիսարիատին, առանց յուրաքանչյուր դեպքի առանձին կառավարության նախագծի ներկայացման։
