Ծառուկյանի կենդանիներին ուզում են ևս 2 անգամ քնեցնել․ Իվետա Տոնոյան
Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիներին կարող են ևս 2 անգամ քնեցնել։ Այս մասին «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի» անդամների ասուլիսի ժամանակ ասել է Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Նախօրեին կենդանաբանական այգու խորհրդի նիստում քննարկվել է Գագիկ Ծառուկյանին պատկանող կենդանիներին ևս մեկ անգամ քնեցնելու հարց։ Մասնագետներն ահազանգում են, որ ի հայտ են եկել առողջական խնդիրներ կենդանիների մոտ, ու այդ պայմաններում դրանք 2 անգամ պետք է քնեցվեն, որպեսզի ձմեռվա պահպանության վայր տեղափոխեն, ինչպես նաև վանդակները փոխվեն։ Մեկ տարում կենդանուն մի քանի անգամ քնեցնելը կարող է մի շարք հետևանքներ ունենալ»,- նշել է Տոնոյանը։
Նա դիմել է համապատասխան կառույցներին, բնապահպաններին, կենդանասերներին՝ այս հարցն ուշադրության կենտրոնում պահելու համար։ Վստահեցրել՝ իրենց փաստաբաններն էլ այս հարցով զբաղվելու են։
